Սիրիայի տարածաշրջանում խաղաղությունը կախված է ՌԴ եւ Թուրքիայի հարաբերություններից․ Էրդողան

Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստին:
Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը Սիրիայում մեծ կարևորություն ունեն, և որ այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրների հարաբերություններից: «Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն»,- ասել է Էրդողանը: