Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը չի հանդուրժի Կովկասի քարտեզում աշխարհաքաղաքական փոփոխություն․ Իրանի ԱԳՆ ղեկավար

Իրանը չի հանդուրժի Կովկասի քարտեզում աշխարհաքաղաքական փոփոխություն․ Իրանի ԱԳՆ ղեկավար
Աշխարհ
15:37, 06 октябрь 2021
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ տարածաշրջանի հետ կապված անհանգստություններ կան, որոնք քննարկելու է Սերգեյ Լավրովի հետ։

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Կովկասի քարտեզում աշխարհաքաղաքական փոփոխություն։

«Մեր հարևանների հանդեպ մենք բարեկամական, եղբայրական հայացքներ ունենք, որոնք ուղղված են հարաբերությունների զարգացմանը։ Եվ այն, որ այստեղ հայտարարություններ են հնչում Իրանի և հարևաններից մեկի հետ հարաբերությունների վերաբերյալ, հիասթափեցնում են։ Մենք այդ հայտարարություններից, իհարկե, դժգոհ ենք և կարծում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հարևանները պետք է դրական պատասխանեն մեր քաղաքականությանը, որն ուղղված է բարիդրացիությանը։ Մենք չենք հանդուրժի Կովկասի քարտեզում աշխարհաքաղաքական փոփոխություն։ Մենք լուրջ անհանգստություններ ունենք տարածաշրջանում ահաբեկիչների ու սիոնիստների ներկայության վերաբերյալ»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը։