Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա

Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա
Աշխարհ
23:03, 08 октябрь 2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16 -ին կայցելի Թուրքիա ՝ քննարկելու երկկողմ գործընկերություններն ու միջազգային համագործակցությունը:

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ»  պարբերականը՝ հղում անելով Անգելա Մերկելի  մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտի հայտարարությանը:

Հայտարարության համաձայն՝ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում:
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ ԵՄ -ի հետ Թուրքիայի համագործակցությունը և փախստականների պաշտպանությունը: