Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել
Աշխարհ
16:31, 09 октябрь 2021
Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել Բաթում քաղաքում տան մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼ Մ-ները, զոհերի թիվը հասել է 6-ի։

Հիշեցնենք, որ  Վրաստանի Բաթում քաղաքում երեկ առավոտյան փլուզվել է բնակելի հինգհարկանի շենքի մեկ մուտքը: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Ենթադրվում է, որ այնտեղ կարող է գտնվել ևս երեք մարդ։

Ոստիկանությունը 3 մարդու է ձերբակալել շենքի փլուզման գործով, որոնցից մեկը առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատերն է, իսկ երկուսը ՝ այնտեղ վերանորոգման աշխատանքներ կատարող բանվորներ։ Քննության տվյալներով ՝ փլուզումը առաջացրել են անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ կատարված վերանորոգման աշխատանքները։ Նրանց սպառնում է 2-10 տարվա ազատազրկում։