Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իսրայելի հյուսիսային սահմանին իրանցիների արկածներին պետք է վերջ տրվի». Իսրայելի վարչապետ

«Իսրայելի հյուսիսային սահմանին իրանցիների արկածներին պետք է վերջ տրվի». Իսրայելի վարչապետ
Աշխարհ
14:09, 12 октябрь 2021
Իսրայելը կշարունակի գործողություններ ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական ներկայությունը նվազեցնելու համար: Այս հայտարարությունն արվել է երկուշաբթի հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթի՝ Գոլանի բարձունքներ կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում և Իրանի հետ նրա կապերին: Մենք կշարունակենք գործել ամենուր և ամեն օր, անհրաժեշտության դեպքում, մեր նախաձեռնությամբ Սիրիայում իրանական ներկայությունը սահմանափակելու համար: Նրանք (իրանցիները) անելիք չունեն այնտեղ, մեր (Իսրայելի) հյուսիսային սահմանին նրանց արկածներին պետք է վերջ տրվի», - ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունում: