Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետդեպը չի հաստատում ու չի մեկնաբանում ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի մտադրության մասին լուրերը

Պետդեպը չի հաստատում ու չի մեկնաբանում ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի մտադրության մասին լուրերը
Աշխարհ
15:08, 13 октябрь 2021
ԱՄՆ պետդեպարտամենտը դեռևս չի հաստատել ու չի մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև Անկարայի ունեցած այդ տիպի 80 ինքնաթիռների արդիականացման համար։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում։ 

Արաբական Al-Monitor լրատվականը գրում է, որ այս մասին լուրերը տարածվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից ընդամենը օրեր անց, երբ նրա կառավարությունը ծրագրում էր ընդլայնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

ՏԱՍՍ
գործակալության փոխանցմամբ՝ Նեդ Փրայսը  F-16-ի մասին նշել է, որ Պետդեպի քաղաքականությունն այնպիսին է, որ չի հաստատվում կամ չի մեկնաբանվում զենքի վաճառքի մասին որևէ փաստ՝ մինչև Կոնգրեսը պաշտոնապես չի հաստատում դա։ 

Նշենք, որ ավելի վաղ Reuters գործակալությունն էր հայտնել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Անկարայի մտադրության ու դիմումի մասին։ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նույնպես հարցազրույցում հաստատել էր, որ Անկարան դիտարկում է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու հնարավորությունը։