Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լատվիայում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել

Լատվիայում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել
Աշխարհ
22:03, 20 октябрь 2021
 Լատվիայի կառավարությունը հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել երկրում խստացնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 21-ից արդեն ուժի մեջ կմտնեն խիստ սահմանափակումները, որոնք կգործեն մինչև նոյեմբերի 15-ը: Այս ընթացքում խանութների մեծ մասը, ժամանցային միջոցառումներն ու ծառայությունները, ինչպես նաև կրթական հաստատությունները փակ կլինեն:

Լոքդաունի ընթացքում կգործի նաև պարետային ժամ, որը 20:00-ից կշարունակվի մինչև 05:00-ը: