Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը

Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը
Աշխարհ
15:12, 25 октябрь 2021
Հոկտեմբերի 26-ին բացվելու է  Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, գրում է ադրբեջանական  Report.az կայքը։

Օդանավակայանը կառուցվել է Ֆիզուլի քաղաքում՝ թուրք և ադրբեջանցի ինժեներների կողմից։ Շահագործման է հանձնվել օդանավակայանի  3000 մ երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղին, և այսպիսով, Բաքվի և Ֆիզուլիի միջև ուղևորափոխադրումները կտևեն ընդամենը կես ժամ, հայտնում է կայքը։

Թուրքական մամուլը առանձնակի ոգևորությամբ է նշում օդանավակայանի բացմանը Թուրքիայի նախագահի մասնակցության մասին։

«Էրդողանին դիմավորելու առաջին պաշտոնական արարողություն տեղի կունենա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է  առաջին ղեկավարը, ով պաշտոնական այցով մեկնել է «ազատագրված» հողեր»,- գրել է TRT Haber-ը։

«Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Էրդողանը նաև ելույթ է ունենալու Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։