Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան զորավարժություններ կանցկացնի Բելառուսին և Լեհաստանին սահմանակից տարածաշրջանում

Ուկրաինան զորավարժություններ կանցկացնի Բելառուսին և Լեհաստանին սահմանակից տարածաշրջանում
Աշխարհ
18:38, 11 ноябрь 2021
Ուկրաինան զորավարժություններ կանցկացնի Լեհաստանի և Բելառուսի հետ իր սահմաններին մոտ գտնվող տարածքում՝ ներգաղթյալների հնարավոր ճգնաժամին դիմակայելու համար, ասվում է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հայտնում է CNN-ը։

«Մարտական համակարգման» վարժանքներն անցկացվելու են Պետական սահմանային ծառայության, Ազգային ոստիկանության, Ազգային գվարդիայի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին հինգշաբթի օրը մեկնել է  Ուկրաինայի հյուսիսարևմտյան Վոլինի շրջան, որը սահմանակից է ինչպես Լեհաստանին, այնպես էլ Բելառուսին, որպեսզի մշակի, թե ինչպես պաշտպանել տարածքը «արհեստականորեն կազմակերպված միգրանտների ամբոխի» հնարավոր ներխուժման փորձից:

«Զորավարժություններին կմասնակցեն մոտ 8500 զինծառայողներ և ոստիկաններ, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ 15 ուղղաթիռներ»,- հավելել է Մոնաստիրսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի տեսաուղերձով նշել է, որ Ուկրաինան կուժեղացնի Բելառուսի հետ սահմանի անվտանգությունը միգրացիոն սպառնալիքների պատճառով, բայց դա չի ազդի Բելառուսի քաղաքացիների կողմից սահմանը հատելու վրա։  

 
Սյուզի Սիրականյան