Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում երկու ուժգին երկրաշարժից վիրավորների թիվը հասել է 99-ի

Իրանում երկու ուժգին երկրաշարժից վիրավորների թիվը հասել է 99-ի
Աշխարհ
11:21, 15 ноябрь 2021
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 99-ի, հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և 27 վիրավորի մասին։

«Այս պահի դրությամբ 99 տուժածներից 10-ը հոսպիտալացվել է»,- գործակալությանը հայտնել է ցնցումներից տուժած Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի խոսնակ Ֆաթիմա Նուրուզյանը։

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո 88 մարդու թույլ են տվել տուն գնալ։

Կիրակի կեսօրին ավելի քան 6.0 մագնիտուդով երկու երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի Հորմոզգան նահանգում։ Երկրաշարժների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել է մի քանի հետցնցում։