Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինա է մատակարարվել ևս 80 տոննա ամերիկյան ռազմամթերք. ՀԺ

Ուկրաինա է մատակարարվել ևս 80 տոննա ամերիկյան ռազմամթերք. ՀԺ
Աշխարհ
12:24, 15 ноябрь 2021
Ուկրաինա է մատակարարվել 80 տոննա ամերիկյան զինամթերք. ինչպես կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, Twitter-ում հայտնել է Կիևում ԱՄՆ դեսպանատունը, սա Վաշինգտոնի`  60 միլիոն դոլարի անվտանգության ապահովման ծրագրի  չորրորդ մատակարարումն է, «որը նախագահ Բայդենը հատկացրել է Ուկրաինային»։

Ամերիկյան ռազմական օգնության մատակարարման շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում։ Խոսքը գնում էր ևս 60 մլն դոլարի մատակարարումների մասին՝ գերազանցելով նախապես համաձայնեցված 250 մլն ծավալը։ Լրացուցիչ օգնության նախկին խմբաքանակները Կիև են առաքվել հոկտեմբերի 10-ին, 18-ին և 22-ին։

Զենքի մատակարարումը տեղի է ունենում Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին։ ՌԴ ՊՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտիվությունը Սև ծովում կապված է «հարավ-արևելյան հակամարտությունը Կիևի կողմից ռազմական լուծում տալու դեպքում ռազմական գործողությունների թատերաբեմի ուսումնասիրության հետ»։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները նշում էին, որ Միացյալ Նահանգները տեղեկություններ ունի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հնարավոր ռազմական գործողության» մասին։ Կրեմլը նման պնդումներն անհիմն է համարում։

Աղբյուր՝ armtimes.com