Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Աշխարհ
11:19, 21 ноябрь 2021
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Զրույցի ընթացքում Քալընը և Սալիվանը քննարկել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը և գլոբալ ու տարածաշրջանային հարցեր։

Քննարկվել են նաև քաղաքական իրավիճակը Աֆղանստանում և հումանիտար օգնության հետ կապված խնդիրները, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ահաբեկչության դեմ պայքարը, Լիբիայի քաղաքական գործընթացն ու ընտրությունները, Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության և կայունության հարցը: Կողմերն իրենց մտահոգությունն են կիսել Ուկրաինայի արևելքում զարգացումների, ինչպես նաև Բելառուսի և Լեհաստանի միջև սահմանին տիրող լարվածության վերաբերյալ: Մանրամասն գնահատվել են լարվածության թուլացման հարցերը արևելյան միջերկրականում։


Քննարկվել են նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի միջև Հռոմում G20-ի գագաթնաժողովում համաձայնեցված համատեղ ռազմավարական մեխանիզմի մանրամասները։