Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին
Աշխարհ
15:57, 28 ноябрь 2021
72 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Արտիստը մահացել է գիշերը ժամը 2-ին հիվանդանոցում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կասկածանքով։ Նշվում էր, որ երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին՝ կորոնավիրուսից հետո։

Ալեքսանդր Գրադսկին խորհրդային եւ ռուս երգիչ էր, երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր եւ նվագում էր երաժշտական բազմաթիվ գործիքների վրա։ Նրան անվանում էին ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաեւ մի քանի տարի մասնակցել է որպես մարզիչ «Ձայնը» երաժշտական շոուին։ Նոյեմբերի 3-ին Գրադսկին դարձել էր 72 տարեկան։