Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բելառուսի և Ռուսաստանի միությունն ավելի հզոր և առաջադեմ կլինի, քան Եվրամիությունը». Լուկաշենկո

«Բելառուսի և Ռուսաստանի միությունն ավելի հզոր և առաջադեմ կլինի, քան Եվրամիությունը». Լուկաշենկո
Աշխարհ
14:56, 13 декабрь 2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միությունը կլինի ավելի հզոր, մտածված և առաջադեմ, քան Եվրամիությունը։

«Այս միությունը կլինի ավելի առաջադեմ և ավելի կայուն: Նախ այն պատճառով, որ մենք հաշվի ենք առնելու Եվրամիության բոլոր սխալները, որպեսզի դրանք չկրկնվեն: Եվ մենք կօգտագործենք այն դրական փորձը, որն օգտակար է մեզ համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որի հատվածները երկուշաբթի օրը մեջբերել է BelTA լրատվական գործակալությունը, հայտնում է TASS-ը։

Լուկաշենկոն ասել է, որ բելառուսա-ռուսական ինտեգրման խորացման աշխատանքները կհանգեցնեն երկու ինքնիշխան պետությունների գոյությանը մեկ տնտեսական հարթակում։

«Առաջիկա հինգ տարում 28 միութենական ծրագրեր իրականացնելու խնդիրները կլուծվեն։  Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության ինտեգրման գործընթացը լինելու է առաջադեմ՝ կապված չլինելով որևէ ժամկետի և ժամանակային պարամետրի հետ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Սյուզի Սիրականյան