Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան մեղադրում է Գերմանիային ՆԱՏՕ-ի միջոցով իր զենքի գնումն արգելափակելու համար

Ուկրաինան մեղադրում է Գերմանիային ՆԱՏՕ-ի միջոցով իր զենքի գնումն արգելափակելու համար
Աշխարհ
16:33, 13 декабрь 2021
Կիրակի Ուկրաինայի պաշտպանության նախարարը մեղադրել է Գերմանիային Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) միջոցով իր երկրին զենքի վաճառքն արգելափակելու համար՝ չնայած Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին ԱՄՆ նախազգուշացումներին։

Անցյալ ամիս Գերմանիան վետո է դրել ՆԱՏՕ-ի Աջակցության և մատակարարման գործակալության միջոցով զենիթային հրացանների և հակադիպուկահար համակարգերի վաճառքի վրա, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ալեքսեյ Ռեզնիկովը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Նրանք շարունակում են կառուցել «Հյուսիսային հոսք-2» գազատարը և միևնույն ժամանակ արգելափակում են մեր պաշտպանական զենքի (գնումները)։ Սա շատ անարդար է»,- հավելել է Ռեզնիկովը՝ նկատի ունենալով ռուսական գազատարը, որն անցնում է Բալթիկ ծովով դեպի Գերմանիա։

Ռեզնիկովը հավելել է, որ հաշվի առնելով Գերմանիայի քայլը՝ Ուկրաինան կձգտի զենք ձեռք բերել իր դաշնակիցների հետ երկկողմ համաձայնագրերի միջոցով, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի և Ֆրանսիայի հետ։

Հիշեցնենք, որ արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին տարածաշրջանի ապակայունացման մեջ։

Սյուզի Սիրականյան