Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Bloomberg-ն անդրադարձել է Թայիփ Էրդողանի հեղինակության վրա երկրում տիրող տնտեսական ճգնաժամի ազդեցությանը

Bloomberg-ն անդրադարձել է Թայիփ Էրդողանի հեղինակության վրա երկրում տիրող տնտեսական ճգնաժամի ազդեցությանը
Աշխարհ
18:42, 17 декабрь 2021
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունները վերահսկում են խոշոր քաղաքները, ինչը նշանակում է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ միասին իշխանության ղեկին մնալու համար 2023 թվականի ընտրություններում պետք է կարողանա պահի ավանդական «ամրոցները»։ Բայց Թուրքիայի մայրաքաղաքից Էրդողանի հայրենի քաղաք՝ Ստամբուլ, կատարված ուղևորությունը ցույց տվեց, որ դա երաշխավորված չէ։

Այս դիտարկումը տեղ է գտել Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամի վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր Bloomberg լրատվական գործակալության վերջին վերլուծական հոդվածում։

Վերլուծականում մասնավորապես նշվել է, որ Ստամբուլն Անկարային կապող ճանապարհների երկայնքով տարածվող հասարակական զայրույթը նախազգուշացում է Թայիփ Էրդողանի համար։ Շեշտվել է, որ Էրդողանին 20 տարիների ընթացքում աջակցած հասարակության հիմնական շերտը՝ թեյագործներ, ձկնորսներ, մանրածախ առևտրով զբաղվողներ, սրճարանների և բենզալցակայանների աշխատողներ, այժմ արդեն հրաժարվում են իշխող կուսակցությունից, քանի որ դժվարանում և թանկանում է ապրելը։

Հոդվածում նաև ընդգծվել է, որ Էրդողանը ռիսկային տնտեսական քաղաքականության է դիմել, քանի որ համաճարակի մարտահրավերների պատճառով անկում էր ապրում նրա ժողովրդականությունը, մինչդեռ այդ քաղաքականությունն էլ ավելի է աղքատացրել մարդկանց։

Աղբյուր` ermenihaber.am