Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Սլովակիա կրճատվել է 3 անգամ. ՏԱՍՍ

Ուկրաինայի տարածքով  ռուսական գազի տարանցումը Սլովակիա կրճատվել է 3 անգամ. ՏԱՍՍ
Աշխարհ
14:05, 04 январь 2022
Ռուսական գազի տարանցումը Սլովակիա Ուկրաինայի տարածքով այս տարվա սկզբից երեք անգամ նվազել է։ Այս մասին երեքշաբթի ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են Սլովակիայի գազի փոխադրման օպերատորի՝ Eustream ընկերության տնօրինությունից։

«2021 թվականի դեկտեմբերի 31-ից ի վեր Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Վեելկի Կապուսանի քաղաքում մեր գազաբաշխիչ կայանի միջոցով ռուսական գազի մատակարարումը Սլովակիա կրճատվել է 3 անգամ»,- հայտնել են ընկերությունից։

Դեկտեմբերի 31-ին, ըստ դիմումի, Սլովակիան ստացել է 83.783.002 խմ գազ, հունվարի 1-ին՝ 49.502.651 խմ, հունվարի 2-ին՝ 35.487.391 խմ, իսկ հունվարի 3-ին՝ 26.078.940 խմ գազ։ Միևնույն ժամանակ, Սլովակիայի տարանցիկ միջանցքի տեխնիկական հզորությունը թույլ է տալիս օրական մղել մինչև 184 միլիոն խորանարդ մետր գազ։