Ոստիկաններին շրջափակել ու ծեծի են ենթարկել. Ղազախստանում բախումները վերսկսվել են նոր թափով

Աշխարհ
Ալմաթիի կենտրոնում վերսկսվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանների միջև:
Մի քանի ոստիկան շրջափակվել և ուժգին ծեծի է ենթարկվել ցուցարարների խմբի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մի քանի հարյուր ցուցարարների փորձել են կանգնեցնել ոստիկանության աշխատակիցները քաղաքի կենտրոն տանող փողոցներում: Ցուցարարները զինված են մահակներով։ Անվտանգության ուժերը նրանց դեմ օգտագործում են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ խլացուցիչ նռնակներ, գազային ճայթուկներ:
Մի քանի ոստիկաններ մնացել են ցուցարարների շրջափակման մեջ:
Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ էին Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար: Երեկ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկիզբ են առել բողոքի զանգվածային ցույցեր՝ ուղեկցվող անկարգություններով ու ծեծկռտուքներով:
Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գիշերը հրամանագրեր է ստորագրել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում հունվարի 5-19-ն արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ այնտեղ անկարգությունների վերածված ցույցերի պատճառով հասարակական անվտանգությունն ապահովելու համար: Այսօր առավոտյան երկրի կառավարությունը հրաժարական է տվել՝ համաձայնելով գազի գինը կրկին նվազեցնել:
Թարգմանությունը՝ armtimes.com