Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրն Ալմաթիում

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրն Ալմաթիում
Աշխարհ
17:03, 05 январь 2022
Ցուցարարներն գրավել են Ղազախստանի նախագահի` Ալմաթի քաղաքում գտնվող նստավայրը: Հունվարի 5-ին այդ մասին հայտնում Է zakon.kz նորությունների պորտալը՝  վկայակոչելով ականատեսների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նշված նստավայրը հիմնականը չէ երկրի ղեկավարի համար, սակայն մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխելուց հետո այն պահպանել է իր կարգավիճակը։ Այս շենքը ներառված է Ղազախստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում և ենթակա է պետական ​​պահպանության։ Ղազախստանի մայրաքաղաքը Նուր-Սուլթանն է, այնտեղ է գտնվում նաև նախագահի հիմնական նստավայրը։