Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցարարները փորձում են կոտրել Նազարբաևի արձանը

Ցուցարարները փորձում են կոտրել Նազարբաևի արձանը
Աշխարհ
18:28, 05 январь 2022
Ղազախստանի Թալդիկորգան քաղաքում ցուցարարները փորձում են քանդել նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արձանը: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ղազախստանը:

Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ցուցարարները փորձում կոտրել արձանը:

Նշենք, որ մի քանի օր շարունակ Ղազախստանում բողոքի ցույցեր են անցկացվում հեղուկ գազի գնի բարձրացման դեմ: Ցուցարարներն այսօր գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիում գտնվող նստավայրը, փորձել հրդեհել գլխավոր դատախազության շենքը:

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը քիչ առաջ ժողովրդին ուղղված կոչում ասել է, որ այսօրվանից իշխանությունները հնարավորինս կոշտ են լինելու իրավախախտ ցուցարարների նկատմամբ: