Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է Հարավային Աֆրիկայի զուլու ցեղերի թագավորը

Մահացել է Հարավային Աֆրիկայի զուլու ցեղերի թագավորը
Աշխարհ
17:56, 12 март 2021
Հարավային Աֆրիկայի զուլու ցեղերի թագավոր Գուդուիլ Զվելիթինին հիվանդանոցում մահացել է, ուր տեղափոխվել էր շաքարախտը բուժելու համար, գրում է BBC News-ը։

72-ամյա թագավորը Հարավային Աֆրիկայի ամենանամեծ էթնիկ խմբերից մեկի ղեկավարն ու  ավանդույթներով ղեկավարվող ցեղի առաջնորդն էր։ Երկրի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հարավային Աֆրիկայի բնակիչներին՝ «ամենաբարդ ժամանակաշրջանում իրենց շարունակական աղոթքների ու աջակցության համար»։ Հավելենք, որ զուլուների թիվը կազմում է շուրջ 11 միլիոն, ինչը Հարավային Աֆրիկայի բնակչության շուրջ 18% է կազմում։ Նրանք հիմնականում ապրում են Քվազուլու-Նատալ նահանգում, սակայն իսիզուլուն՝ նրանց լեզուն, շատ տարածված է հարավաֆրիկացիների շրջանում։