Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկաևը հայտարարել է սահմանադրական կարգի վերականգնման մասին

Տոկաևը հայտարարել է սահմանադրական կարգի վերականգնման մասին
Աշխարհ
10:54, 07 январь 2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, և տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքներով։

«Սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Իրավապահ ուժերը քրտնաջան աշխատում են: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում: Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը: Բայց ահաբեկիչները շարունակում են զենք օգտագործել և վնասել քաղաքացիների գույքը: Ուստի հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների լիակատար ոչնչացումը»,- ասել է Տոկաևը։