Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում իրավապահները սպանել են 26 զինված ցուցարարի. կան 3 հազարից ավելի ձերբակալվածներ

Ղազախստանում իրավապահները սպանել են 26 զինված ցուցարարի. կան 3 հազարից ավելի ձերբակալվածներ
Աշխարհ
10:57, 07 январь 2022
Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ, իրավապահներն սպանել են 26 զինված քաղաքացու, 18-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հանրապետության ՆԳՆ-ի տվյալներին հղումով։

Ղազախստանի ՆԳՆ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զենքերը վայր դնելու պահանջներին դիմադրող քաղաքացիները կսպանվեն:

Քաղաքապետարանը և մյուս բոլոր շենքերն ու ոստիկանական բաժանմունքները վերցվել են իշխանության վերահսկողության տակ։