Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանը սկսել է քաղաքացիների տարհանումը Ղազախստանից

Ղրղզստանը սկսել է քաղաքացիների տարհանումը Ղազախստանից
Աշխարհ
11:08, 07 январь 2022
Ղրղզստանի իշխանությունները սկսել են տարհանել Ղազախստանում գտնվող համաքաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։

Այս մասին հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ ներկայում գործում են երկու պետությունների սահմանին տեղակայված անցակետերը, և անհրաժեշտության դեպքում հայրենիք վերադառնալ ցանկացող Ղրղզստանի քաղաքացիները կարող են ազատ հատել սահմանը։

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել Ղազախստանում իր հայրենակիցներին «պահպանել տվյալ երկրի օրենքներն ու կանոնները, չհրահրել, չմասնակցել որևէ կոնֆլիկտի, չգնալ հասարակական վայրեր»։

Աղբյուր՝ armtimes.com