Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իտալիայում կրկին կարանտին է հայտարարվում

Իտալիայում կրկին կարանտին է հայտարարվում
Աշխարհ
16:58, 13 март 2021
Կորոնավիրուսի առաջին ալիքից մեկ տարի անց Իտալիայում կրկին կարանտին է հայտարարվում:
Առաջիկա երկուշաբթիից ամենախիտ բնակեցված շրջաններում, այդ թվում`Հռոմում ու Միլանում, կրկին կփակվեն խանութները, ռեստորանները և դպրոցները, հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին:

Արդեն վեցերորդ շաբաթն է` երկրում վարակի նոր դեպքերը անընդմեջ աճում են` օրական անցնելով 25 հազարի շեմը: Հիվանդանոցների մեծ մասն արդեն խիստ ծանրաբեռնված է, պատվաստումների գործընթացը, մինչդեռ, ինչպես և եվրոպական այլ երկրներում, առայժմ դանդաղ է առաջ գնում,գրում է azatuyun.am-ը։