Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում վաղվանից կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Վրաստանում վաղվանից կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Աշխարհ
20:28, 14 март 2021
Վրաստանում մարտի 15-ին կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը երկրի 29 հիվանդանոցում: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:

Նրա խոսքով՝ Թբիլիսիում կլինի պատվաստման 10-ը, Քույիսում և Բաթումում՝ 4-ական, Ռուսթավիում և Զուգդիդիում՝ 2-ական, իսկ մյուս կենտրոնական շրջաններում՝ մեկական կենտրոններ: Մարտի 17-ին կավելանա ևս 35 հաստատություն, իսկ մարտի 19-ից՝ ևս 23-ը:

Այդպիսով, մեկ շաբաթից պատվաստումներ կկատարվեն երկրի բոլոր քաղաքային կենտրոններում:

Բոլոր 82 հիվանդանոցները, որտեղ անցկացվելու է պատվաստումը, ընտրվել են Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի կողմից: Վերոնշյալ հաստատությունների անձնակազմերը վերապատրաստում են անցել:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Թբիլիսի է ժամանել կորոնավիրուսի դեմ «AstraZeneca-SKBio» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 չափաբաժին, որը մշակել են բրիտանա-շվեդական ընկերության մասնագետներն Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ համատեղ:

Վրաստանում կորնավիրուսով վարակվածների թիվը հասել է 274 989-ի, մահացածներինը՝ 3648-ի, հայտնում է tert.am-ը։