Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին մեկ օր ժամանակ է տվել Ուկրաինայից հեռացած պատգամավորներին երկիր վերադառնալու համար

Զելենսկին մեկ օր ժամանակ է տվել Ուկրաինայից հեռացած պատգամավորներին երկիր վերադառնալու համար
Աշխարհ
16:09, 15 февраль 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ կոչ է արել Վերխովնա Ռադայի պատգամավորներին, ովքեր լքել են երկիրը, 24 ժամվա ընթացքում վերադառնալ: Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Նախագահի խոսքով՝ որոշ անդամներ արդեն հասցրել են իրենց բարեկամներին արտասահման տանել եւ անձամբ են մեկնել: «Ես հավատում եմ, որ նրանք պետք է վերադառնան, հակառակ դեպքում մենք բոլորս՝ որպես պետություն, որպես ղեկավար, պետք է լուրջ եզրակացություններ անենք»,- ասել է Զելենսկին:

Զելենսկին չի նշել, թե որ կուսակցությունների պատգամավորներն են լքել Ուկրաինան: Նա ընդգծել է, որ իշխանությունները, իրենց օրինակով, պետք է Ուկրաինայի ժողովրդին միասնականության կոչ անեն:

Ի դեպ, երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 16-ը հայտարարել է ուկրաինացիների միավորման օր: Այս մասին նա ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված՝ ազգին ուղղված իր ելույթում:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ չնայած որոշ լրատվամիջոցների ապատեղեկատվության, նրա ընտանիքը չի  լքել և չի լքելու երկիրը՝ ռուսական հնարավոր ներխուժման սպառնալիքի տակ: