Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Պետդուման կողմ է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին

ՌԴ Պետդուման կողմ է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին
Աշխարհ
17:45, 15 февраль 2022
ՌԴ Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին։ Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ փաստաթուղթն անհապաղ կուղարկվի պետության ղեկավարին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պատգամավորները կարծում են, որ ԿԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի՝ անվտանգության երաշխիքներ ապահովելու և հանրապետությունների բնակիչներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու, ինչպես նաև միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»,- ընդգծել է Վոլոդինը։

Հունվարի 19-ին ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավորները դիմումի նախագիծ էին ներկայացրել Ռուսաստանի նախագահին՝ Դոնբասի հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու և նրանց ղեկավարության հետ հնարավորինս արագ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ միջպետական հարաբերությունների իրավական հիմք ստեղծելու և համագործակցության ու փոխօգնության բոլոր ասպեկտները կարգավորելու վերաբերյալ։

Փետրվարի 14-ին էլ «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները Պետդումա են ներկայացրել Կոմունիստական կուսակցության բանաձևի նախագծի վերաբերյալ ԱԳՆ-ի հետ խորհրդակցություններ սկսելու մասին բանաձևի նախագիծ։