Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր է լինի Երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծ պատերազմը. Բորիս Ջոնսոն

Հնարավոր է լինի Երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծ պատերազմը. Բորիս Ջոնսոն
Աշխարհ
14:28, 20 февраль 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ին տված հարցազրույցում խոսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենամեծ պատերազմի վտանգի մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ։

Քաղաքական գործչի խոսքով՝ կան որոշ «նշաններ», որ Ռուսաստանը «որոշ իմաստով արդեն սկսել է իրականացնել ուկրաինական տարածք ներխուժելու պլան»։

«Ես վախենում եմ, որ այս ծրագիրը, որին մենք այժմ ականատես ենք լինում, կարող է հանգեցնել 1945 թվականից ի վեր Եվրոպայում ամենամեծ պատերազմին»,- ասել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է հետախուզության տվյալներին և ասել, որ ռուսական զորքերը իբր պատրաստվում էին «շրջափակել» Կիևը։ Նա, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է «ներխուժում» սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից։