Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճապոնիան մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ճապոնիան մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
17:42, 23 февраль 2022
Ճապոնիայի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Դոնբասի դեմ։ Այդ մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Կիսիդան Մոսկվային կոչ է արել «վերադառնալ դիվանագիտական քայլերին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»՝ նշելով, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»։ «Հետագայում մենք կորոշենք այդ պատժամիջոցների հետ կապված միջոցառումների մանրամասները և առանց հապաղելու կիրականացնենք», - հայտարարել է Կիսիդան՝ ընդգծելով, որ իրավիճակի վատթարացման դեպքում միջոցառումների ցանկը կարող է ընդլայնվել։ 

Աղբյուր՝ radar.am