Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի նաև Սերգեյ Շոյգուի և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի նաև Սերգեյ Շոյգուի և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ
Աշխարհ
18:10, 23 февраль 2022
ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ռուսական «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» նկատմամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին ենթադրյալ ապատեղեկատվության տարածման պատճառով։

Պատժամիջոցների ցանկում կավելացվեն նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն և ՌԴ ռազմածովային ուժերի շտաբի պետերը։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի խոսքով՝ նոր փաթեթը ներառում է պատժամիջոցներ Դոնբասի անկախության օգտին քվեարկած Պետդումայի 351 պատգամավորների նկատմամբ։

Բացի դրանից, Եվրամիությունը սև ցուցակում է ներառել 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ռուսական բանկերի և կազմակերպությունների, որոնք Դոնբասում բիզնես գործունեություն են ծավալում: