Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում հայտարարվեց արտակարգ դրություն

Ուկրաինայում հայտարարվեց արտակարգ դրություն
Աշխարհ
10:33, 24 февраль 2022
Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան քվեարկությամբ հաստատել է երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշումը:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն այսօր արավոտյան է հավանություն տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրին:

Ուկրաինայի օրենքներով արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել միայն Գերագուն ռադայի համաձայնությամբ:

Ռադան ուներ հարցը քննարկելու համար 48 ժամ, սակայն պատգամավորները որոշել են հենց այսօր անցկացել քվեարկությունը:

Արտակարգ դրությունը մտցվում է փետրվարի 24-ից 30 օրով: Հրամանագրի նախագծի օգտին քվեարկել է 335 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չի եղել, 4 պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը:

Որոշումը չի տարածվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վրա, քանի որ այնտեղ արտակարգ դրություն դեռ 2014 թվականին է սահմանվել: