Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին

Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին
Աշխարհ
11:28, 24 февраль 2022
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական 5 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ խոցելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ukraine.segodnya-ն:

«Միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով փետրվարի 24-ին խոցվել է ագրեսորի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Միացյալ ուժերը արժանի հակահարված են տալիս Ռուսաստանի զինված ուժերին: Ռազմական ստորաբաժանումները իրենց դիրքերում են, հակառակորդը կորուստներ է կրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի զինված ուժերը նաև կոչ են արել հանգստություն պահպանել  և հավատալ ուկրաինական բանակի զինծառայողներին: