Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սչաստյա քաղաքը և Ստանիցա Լուգանսկայա գյուղն անցել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տիրապետության տակ. vesti.ru

Սչաստյա քաղաքը և Ստանիցա Լուգանսկայա գյուղն անցել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տիրապետության տակ. vesti.ru
Աշխարհ
13:10, 24 февраль 2022
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ՆԳՆ ղեկավարի խորհրդականը հայտնել է, որ Սչաստյա քաղաքը և Ստանիցա Լուգանսկայա գյուղը, որոնք նախկինում գտնվում էին Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, անցել են ԼԺՀ-ի տիրապետության տակ: Այս մասին հայտնում է Vesti.ru լրատվականը:

«Սչաստյան և Ստանիցա Լուգանսկայան գտնվում են ԼԺՀ-ի հսկողության տակ»,- Տելեգրամի իր ալիքում գրել է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վիտալի Կիսելևը:

ԼԺՀ-ի գրոհը Սչաստյա քաղաքի վրա սկսվել է առավոտյան ժամը յոթին:

Ավելի վաղ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարները հայտնել էին, որ ՌԴ նախագահի որոշումը՝ հատուկ ռազմական գործողություն սկսել Դոնբասում, խաղաղություն կբերի Դոնբասին: Զորքերը տեղակայելու որոշումն ընդունվել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ կնքված բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի համաձայն: