Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում վեց ռազմական օդանավակայան է ոչնչացվել հրթիռային հարվածներից

Ուկրաինայում վեց ռազմական օդանավակայան է ոչնչացվել հրթիռային հարվածներից
Աշխարհ
13:38, 24 февраль 2022
Ռուսական զորքերն առավոտից հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայնների վրա: Ականատեսները հայտնում են Չուգուևի, Լուցկի, Իվանո-Ֆրանկիվսկի և Խերսոնի ռազմաբազաների հրթիռակոծման մասին: Այս մասին գրում է Vesti.ru կայքը:

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն հայտնում է, որ ռուսական զորքերը հրթիռակոծություններ և ռմբակոծություններ են իրականացրել Բորիսպիլի, Օզեռնիի, Կուլբակինի, Չուգուևի, Կրամատորսկի և Չեռնոբաևկայի օդանավակայանների վրա։ Կորուստների մասին ոչինչ չի ասվում։

Մի շարք աղբյուրներ նշում են, որ Կիևի մարզում զինամթերքի պահեստ է այրվում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ուկրաինայի տարածք տանկեր են մտել Բելառուսից։