Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին. կարգելվեն բոլոր քաղաքացիական թռիչքները

Բելառուսը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին. կարգելվեն բոլոր քաղաքացիական թռիչքները
Աշխարհ
15:51, 24 февраль 2022
Բելառուսի Հանրապետությունը ևս կփակի իր օդային տարածքը: Այս մասին որոշում է կայացրել երկրի գլխավոր շտաբը:

Ըստ գլխավոր շտաբի հաղորդագրության՝ նման որոշում է կայացվել «անվտանգության նպատակներով»։

Թռիչքներն արգելվելու են մինչև 19.000 մետր բարձրության վրա, այսինքն՝ բոլոր քաղաքացիական ինքնաթիռների համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան այսօրվանից անորոշ ժամանակով փակում է իր երկրի օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար:

Մոսկվայի բոլոր օդանավակայաններում ընդհանուր առմամբ արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 200 չվերթ: 

Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Մոլդովան ևս փակել է իր օդային սահմանները: