Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարվածներ են հասցվում միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին․ քաղաքներն ու բնակչությունը չեն թիրախավորվել․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Հարվածներ են հասցվում միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին․ քաղաքներն ու բնակչությունը չեն թիրախավորվել․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Աշխարհ
16:01, 24 февраль 2022
Ուկրաինական ԶՈՒ ստորաբաժանումների զինամթերքի պահեստները չեն թիրախավորվել։ Այդ մասին, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Հետախուզական տվյալները վկայում են, որ Ուկրաինայի ԶՈՒ առանձին ստորաբաժանումներ և զինվորականներ, թողնելով ռազմամթերքը, զանգվածային լքում են զբաղեցրած դիրքերը՝։ Այն դիրքերը, որտեղ զենք-զինամթերք են թողել, հարվածների չեն ենթարկվում»,- ընդգծել է նա։

Կոնաշենկովը նշել է, որ ՌԴ գերճշգրիտ զենքերով շարքից հանվում են միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ համակարգերը, ավիացիան։ Ուկրաինայի քաղաքները չեն գնդակոծվում, բնակչությանը վտանգ չի սպառնում։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչ ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը սադրանքների է պատրաստվում և իրականացնում «սպիտակ սաղավարտների» ոճով։