Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան կհանձնվի ժողովրդին՝ ազատված արտաքին կառավարումից. պնդելու ենք, որ այնտեղ իշխանության գա մի կառավարություն, որը մեր երկրի հետ բարեկամական հարաբերություններ կունենա․ ՌԴ Պետդումայից շարունակում են կոչեր հնչել

Ուկրաինան կհանձնվի ժողովրդին՝ ազատված արտաքին կառավարումից. պնդելու ենք, որ այնտեղ իշխանության գա մի կառավարություն, որը մեր երկրի հետ բարեկամական հարաբերություններ կունենա․ ՌԴ Պետդումայից շարունակում են կոչեր հնչել
Աշխարհ
17:26, 24 февраль 2022
Ուկրաինան կհանձնվի ժողովրդին՝ ազատված արտաքին կառավարումից, վերածված Ռուսաստանի բարեկամ՝ ազատ ինքնիշխան ժողովրդավարական երկրի։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը՝ հավելելով, որ հենց Ուկրաինայի շահերից է բխում ինքնիշխան պետություն դառնալն առանց արտաքին կառավարման։

«Մենք պնդելու ենք, որ այնտեղ իշխանության գա մի կառավարություն, որը մեր երկրի հետ կառուցողական հարաբերություններ կունենա։ Դա բխում է նաև Ուկրաինայի շահերից՝ որպես պետություն»,- ասել է Նիկոնովը։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում Կիևում են գտնվել երեք հազար ամերիկացի դիվանագետներ, որոնք ղեկավարել են Կիևը։ 

Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններ վարել՝ չեզոք կարգավիճակի և զենքի տեղակայումից հրաժարվելու վերաբերյալ, և դա հնարավոր կլինի, եթե Կիևը պատրաստակամություն հայտնի։