Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի հարավում օդանավակայանները փակ են. բոլոր ցանկացողներին ավտոբուսներով և գնացքներով դուրս կբերեն

Ռուսաստանի հարավում օդանավակայանները փակ են. բոլոր ցանկացողներին ավտոբուսներով և գնացքներով դուրս կբերեն
Աշխարհ
17:27, 24 февраль 2022
Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանների աշխատանքը դադարեցնելուց հետո տրանսպորտի նախարարությունը խոստացել է կազմակերպել երկաթուղային և ավտոբուսային տրանսպորտով բոլորի օպերատիվ տարհանումն այս շրջաններից։

«Տրանսպորտային առկա ռեսուրսները բավարար են նախատեսված գործողություններն իրականացնելու համար, տեղում կտրամադրվի ողջ անհրաժեշտ օգնությունը»,- վստահեցրել են վարչությունից՝ հավելելով, որ նախատեսում են ներգրավել կամավորների։

Ավելի վաղ «Ռուսական երկաթուղիներ»-ը հայտնել էր, որ նախատեսում է հավելյալ գնացքներ գործարկել Ադլերից, Անապայից, Նովոռոսիյսկից, Սոչիից և այլ քաղաքներից։

Դոնբասում հատուկ ռազմական գործողության պատճառով Ուկրաինայի սահմանների մոտ փակվել է օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար։ Մասնավորապես, մինչև մարտի 2-ը դադարեցվել է Անապայի, Վորոնեժի, Բելգորոդի, Բրյանսկի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Ռոստովի, Սիմֆերոպոլի, Էլիստայի, Ստավրոպոլի, Օրելի օդանավակայանների աշխատանքը։

«Ռոստուրիզմը» զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել Ռուսաստանի հարավային շրջաններ ուղևորությունները հետաձգել մինչև մարտի 2-ը։