Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինական Ան-26 ինքնաթիռը կործանվել է Կիևի մոտ. կա 5 զոհ

Ուկրաինական Ան-26 ինքնաթիռը կործանվել է Կիևի մոտ. կա 5 զոհ
Աշխարհ
17:29, 24 февраль 2022
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Ան-26 ինքնաթիռը կործանվել է Կիևի մարզում՝ դաշտում, ինչի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Օդային մեքենան ընկել է Ժուկովցի և Տրիպիլիա գյուղերի միջև, օդանավում եղել է 14 մարդ։ Փրկվածների վիճակի մասին տեղեկություններ չկան։

Ան-26-ը խփվել է, թե ինքնավթարվել՝ չի հաղորդվում։