Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին դիմել է «Բուխարեստի իննյակի» երկրներին՝ պաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով

Զելենսկին դիմել է «Բուխարեստի իննյակի» երկրներին՝ պաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով
Աշխարհ
11:25, 25 февраль 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ և դիմել Բուխարեստի ինը երկրներին՝ պաշտպանական օգնության խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պաշտպանում ենք մեր ազատությունն ու հողը: Բայց մենք արդյունավետ միջազգային օգնության կարիք ունենք: Ես դա քննարկել եմ Անջեյ Դուդայի հետ: Ես դիմեցի «Բուխարեստի իննյակին»՝ պաշտպանական օգնության, պատժամիջոցների, ճնշման հարցով (Ռուսաստանի դեմ)»,- գրել է նա իրTwitter-ում:

«Մեզ անհրաժեշտ է հակապատերազմական կոալիցիա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Հինգշաբթի առավոտյան Գերագույն ռադան ողջ Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։