Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հետևում ենք, թե ինչպես Արևմուտքը կարձագանքի Ռուսաստանին. ես միշտ առաջնորդվելու եմ մեր երկրի ազգային շահերով. Իրակլի Ղարիբաշվիլին՝ Արևմուտքի պատժամիջոցներին միանալու մասին

Մենք հետևում ենք, թե ինչպես Արևմուտքը կարձագանքի Ռուսաստանին. ես միշտ առաջնորդվելու եմ մեր երկրի ազգային շահերով. Իրակլի Ղարիբաշվիլին՝ Արևմուտքի պատժամիջոցներին միանալու մասին
Աշխարհ
13:39, 25 февраль 2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պատասխանելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հարցին, թե արդյոք Վրաստանը կմիանա՞ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, հայտարարել է, որ Թբիլիսին «վերահսկում է իրավիճակը», սակայն այդ հարցում առաջնորդվելու են բացառապես պետության շահերով։

«Մենք հիմա հետևում ենք իրավիճակին, թե ինչպես կվարվի Արևմուտքը, ինչ պատասխան միջոցներ կձեռնարկվեն այս մարտահրավերին, այս փորձությանը։

Ես ամենօրյա ռեժիմով ստանում եմ վերլուծություններ, հետախուզական տեղեկատվություն, և, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, թե ով ինչ կերպ է արձագանքում այս իրավիճակին։ Ուզում եմ շատ պարզ ու հստակ ասել, որ շահարկումներ ու անպատասխան հարցեր չմնան։
Ես՝ որպես այս երկրի վարչապետ, կառավարության ղեկավար, ով պատասխանատու է պետության արտաքին և ներքին քաղաքականության համար, միշտ առաջնորդվելու եմ մեր երկրի ազգային շահերով։ Ցանկացած խոսք, գործ, որոշում, որը կապված է Վրաստանի հետ, մեր երկրի հզորացման ու մեր բնակչության շահերի պաշտպանության հետ... Իհարկե, մենք գործելու ենք ու առաջնորդվելու այս տրամադրվածությամբ։ Մնացած ամեն ինչ, որը կարող է պոտենցիալ վատթարացնել մեր երկրի վիճակը կամ գործել մեր բնակչության շահերին հակառակ, իհարկե, ես դա երբեք չեմ անի։ Ես դա շատ պարզ եմ ասում»,- ասել է Ղարիբաշվիլին։