Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի բնակիչներին խնդրում են անհապաղ ապաստարան գնալ

Կիևի բնակիչներին խնդրում են անհապաղ ապաստարան գնալ
Աշխարհ
17:32, 25 февраль 2022
Կիևում օդային տագնապ է հայտարարված, բնակիչներին խնդրում են անհապաղ ապաստարան գնալ:

«Ուշադրություն, օդային տագնապ է հայտարարված.

Անմիջապես հասեք մոտակա թաքստոցը»,-հայտարարությունը տարածել է Կիևի ադմինիստրացիան:

Տագնապը հնչում է Կիևի տարբեր միկրոշրջաններում, մասնավորապես՝ Շևչենկովսկի շրջանի Սվյատոշինո, Նյուկի, Բերեստեյսկայա, Լուկյանովսկայա, Օբոլոն, Վինոգրադար, Պոդիլ քաղաքներում։

Ավելի վաղ, փետրվարի 25-ի առավոտյան Կիևում խոցված ռուսական ինքնաթիռի բեկորները բնակելի շենքի վրա ընկնելու հետևանքով առնվազն երեք մարդ է վիրավորվել ու բնակելի շենք բռնկվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։