Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել.ՌԴ ՊՆ ներկայացուցիչը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին

Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել.ՌԴ ՊՆ ներկայացուցիչը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին
Աշխարհ
18:06, 25 февраль 2022
Ռուսական օդադեսանտային զորքերը վայրէջք են կատարել Գոստոմելի օդանավակայանում՝ արևմուտքից արգելափակելով Կիև քաղաքը։ Այս մասին, ռուսական tvzvezda.ru կայքի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Կիևի Շևչենկոյի հրապարակում տեղակայված են «Գրադ» տեսակի մի քանի հրթիռներ՝ Գոստոմելի օդանավակայանին հարվածելու համար»,- ասել է նա։

Դիմելով Ուկրաինայի քաղաքացիներին՝ Կոնաշենկովն ասել է, որ Ուկրաինայի ղեկավարությունն օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները և ցանկանում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել։ Նա ընդգծել է, որ ռուսական զինուժը ոչ մի հարված չի հասցնի Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։