Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում պատերազմը երկար կտևի, պետք է պատրաստվենք․ Մակրոն

Ուկրաինայում պատերազմը երկար կտևի, պետք է պատրաստվենք․ Մակրոն
Աշխարհ
13:21, 26 февраль 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, ասել է, որ «պատերազմը երկար կտևի» և հորդորել է պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին։

«Այս ճգնաժամը երկար է տևելու, այս պատերազմը երկար է լինելու, և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես կշարունակվեն։ Ուստի մենք պետք է պատրաստվենք»,- TACC գործակալության փոխանցմամբ՝ գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը։

«Պատերազմը վերադարձել է Եվրոպա: Այս պատերազմը դարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միակողմանի ընտրությունը: Մենք պետք է փորձենք կառուցել խաղաղություն և պաշտպանել այն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, կիրառել պատժամիջոցներ և շարունակել այս պայքարը»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ իր համերաշխությունը հայտնելով Ուկրաինային։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հետևանքներն առաջին հերթին կազդեն ֆրանսիական ապրանքների արտահանման վրա, ինչը կազդի սննդի և գյուղատնտեսության արդյունաբերության խոշոր ձեռնարկությունների վրա։