Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը
Աշխարհ
17:17, 26 февраль 2022
ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը:  Այս մասին ասվում է Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը», – ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկիրը կարելի է լքել Մինսկի օդանավակայանով՝ առանձին միջազգային ուղղություններով, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են և աշխատում են սովորական ռեժիմով: