Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ուժերը վերսկսել են առաջխաղացումը Ուկրաինայում. Պեսկով

Ռուսական ուժերը վերսկսել են առաջխաղացումը Ուկրաինայում. Պեսկով
Աշխարհ
17:23, 26 февраль 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ռազմական գործողությունները կանգնեցնելու հրաման է տվել, սակայն պաշտոնական Կիևից կողմից բանակցությունները մերժելու պատասխանը ստանալուց հետո որոշել է վերսկսել հատուկ գործողությունը Ուկրաինայի տարածքում։ Այդ մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է Պուտնի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի նախագահը հրաման էր տվել դադարեցնել ռուսական բանակի առաջխաղացումը, թեև որոշ հատվածներում ռազմական գործողությունները շարունակվում էին։ Ուկրաինան, սակայն, հրաժարվել է բանակցություններից, և այսօր՝ փետրվարի 26-ի առավոտյան, ռուսական բանակի հիմնական ուժերի շարժը վերսկսվել է՝ համաձայն հատուկ գործողության ծրագրի»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում երկրի տնտեսության անխոչընդոտ աշխատանքի ուղղությամբ։ Ըստ Պուտինի խոսնակի՝ դրա համար ներուժ ՌԴ-ն ունի։