Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ռազմական տեխնիկայի՝ տասնյակ կիլոմետրեր երկարությամբ շարասյուն Կիևի մատույցներում

Ռուսական ռազմական տեխնիկայի՝ տասնյակ կիլոմետրեր երկարությամբ շարասյուն Կիևի մատույցներում
Աշխարհ
12:41, 01 март 2022
Չնայած ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև երեկ տեղի ունեցած բանակցություններին՝ իրավիճակը շարունակում է մնալ ծանր։

Կիևցիները ևս մեկ գիշեր են անցկացրել ապաստարաններում: Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը` Խարկովը, ենթարկվել է զանգվածային գնդակոծության: Բնակելի թաղամասերում պայթյունների և ավերածությունների բազմաթիվ ֆոտո և վիդեո ապացույցներ են հայտնվել, ըստ փորձագետների` Խարկովը գնդակոծվել է «Գրադ» և «Սմերչ» հրթիռային համակարգերից:

Ուկրաինական կողմը հայտնում է բազմաթիվ զոհերի մասին։

Այս գիշեր ռուսական բանակը գրոհ է ձեռնարկել նաև Խերսոն քաղաքի վրա։

Մոսկվան շարունակում է պնդել, որ ռուսական զինված ուժերը չեն սպառնում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, և ուկրաինացի զինվորականներին մեղադրում է սադրանքների մեջ։

Արևմտյան լրատվամիջոցների հրապարակած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսական ռազմական տեխնիկայի շարասյուները տասնյակ կիլոմետրեր են ձգվում Կիևի հյուսիսային մատույցներից։ Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը երեկ հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչները կկարողանան ազատորեն լքել քաղաքը։

Աղբյուր՝ azatutyun.am