Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսները ռմբակոծել են Ազատության հրապարակը և Խարկովի կենտրոնը․ Украинская правда

Ռուսները ռմբակոծել են Ազատության հրապարակը և Խարկովի կենտրոնը․ Украинская правда
Աշխարհ
12:53, 01 март 2022
Ռուսական զորքերը գնդակոծել են Խարկովի կենտրոնը, մասնավորապես, խոշոր պայթյուն է որոտացել Ազատության հրապարակում՝ մարզային պետական վարչության շենքի մոտ, փոխանցում է Украинская правда-ն։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է խոշոր պայթյուն տեղի ունենում Խարկովի ամենամեծ հրապարակում՝ մարզպետարանի շենքից ոչ հեռու։

Պայթյունի պահին խաչմերուկում բազմաթիվ մեքենաներ և մարդիկ կային։

Նախնական տվյալներով՝ Խարկովին ավիահարված է հասցվել։ Արդյունքում հրապարակի վրա գոյացել է հսկայական ձագար։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։