Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում 2 չեչեն զինվորական է մահացել

Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում 2 չեչեն զինվորական է մահացել
Աշխարհ
13:31, 01 март 2022
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում զոհվել են Չեչնիայի բնիկներից երկուսը, իսկ վեց հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

«Այդ տղաները հերոսության ուղին էին բռնել՝ տալով իրենց կյանքը երկու երկրների անվտանգության համար։ Նրանք հրաման էին ստացել նվազագույնին հասցնել քաղաքացիական անձանց կորուստներն Ուկրաինայում։ Եվ նրանք դա կատարել են»,- գրել է Կադիրովը Թվիթերի իր էջում։

Նշենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան: